Հավիեր Սոլանան ղարաբաղյան հակամարտության մասին. Այսօրվա իմպուլսը չպետք է կորսվի23 դեկտեմբերի 2008 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական միությունը օժանդակում է տարածաշրջանային համագործակցության եւ կոնստրուկտիվ երկխոսության ցանկացած ձեւեր, որոնք տանում են տարածաշրջանի երկրների միջեւ կապերի հզորացմանը, հայտնել է արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության գծով Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչ Հավիեր Սոլանան: «Մենք ողջունել ենք նոյեմբերի երկուսի Մոսկովյան եւ դեկտեմբերի չորսի Հելսինկյան հռչակագրերը, որոնք հաստատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումը գտնելու բոլոր կողմերի ձգտումը»,- ասել է Հավիեր Սոլանան:Հավիեր Սոլանան Եվրամիության անունից վճռականորեն կոչ է անում երկու կողմերին` գործելու այդ ուղղությամբ եւ շարունակելու կոնստրուկտիվ երկխոսությունը: «Այսօրվա իմպուլսը չպետք է կորսվի»,- ասել է նա: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ առաջընթացը, Սոլանայի խոսքերով, նպաստելու է նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |