Disney-ի ինքնամեկուսացած հեղինակները «Սառցե սրտի» ձնեմարդի մասին տեսանյութեր են ստեղծել![]() 7 ապրիլի 2020 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Disney ընկերությունը թողարկել է կարճ տեսանյութերի շարք՝ «Սառցե սիրտը» (Frozen) մուլտֆիլմի ձնեմարդ Օլաֆի մասին։ Տեսանյութերի հեղինակները դրանց վրա աշխատել են տանը՝ ինքնամեկուսացման ռեժիմում, փոխանցում է The Verge-ը։ «Տանը՝ Օլաֆի հետ» (At Home With Olaf) նախագծի վրա աշխատել են Հայրամ Օզմոնդը և դերասան Ջոշ Գադը, վերջինս նաև Օլաֆի կերպարի ձայնային կրկնօրինակողն էր «օրիգինալ տարբերակում»։ Դեռևս հրապարակվել է կարճ էպիզոդի մեկ տարբերակ՝ 40 վայրկյան տևողությամբ և «Զվարճանք ձնեմարդու հետ» (Fun With Snow) վերնագրով։ Էպիզոդների հստակ թիվն ու հրապարակման ամսաթիվը չի նշվում, բայց կարծիք կա, որ կթողարկվի 20 հոլովակ։ Պլանավորվում է դրանք ամենօրյա ռեժիմով հրապարակել։
«Սառցե սիրտը» ստեղծվել է 2013-ին։ Այն Disney-ի պատմության ամենաշահութաբեր նախագծերից է եղել։ Մուլտֆիլմը նաև Օսկարի է արժանացել։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |