Visa-ն ավելի քան $200 մլն է հատկացրել փոքր բիզնեսի և կանանց աջակցությանն աշխարհում 7 ապրիլի 2020 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Visa Foundation հիմնադրամը հայտարարել է կորոնավիրուսի համավարակի պայմաններում աջակցության 2 ծրագրի մեկնարկի մասին՝ փոքր և միկրոբիզնեսին, ինչպես նաև ձեռներեց կանանց աջակցության նպատակով։ Առաջին ծրագիրը, որը $10 մլն բյուջե ունի, ենթադրում է անհետաձգելի օգնություն և աջակցություն բարեգործական կազմակերպություններին, առողջապահության ոլորտին, ինչպես նաև պարենային օգնություն այն երկրներին, որտեղ գործում է Visa ընկերությունը, գրում է «Վեդոմոստին»։ Երկրորդ ծրագիրը, որի բյուջեն $200 մլն է, 5 տարվա համար է նախատեսված և կուղղվի փոքր ու միկրոբիզնեսի աջակցությանը՝ շեշտը դնելով գործարար կանանց տնտեսական զարգացանը նպաստելուն։ Հիմնադրամը մտադիր է գումարը փոխանցել ոչ կառավարական կազմակերպություններին և ներդրող գործընկերներին։ Փոքր ու միկրոբիզնեսին աշխարհում բաժին է ընկնում ձեռնարկությունների մոտ 90 տոկոսն ու զբաղվածության մոտ 50-60 տոկոսը, ասվում է Visa Foundation-ի հաղորդագրության մեջ։ Այդ ձեռնարկություններից շատերի սեփականատերերը կանայք են։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Ամենաընթերցվողը բաժնում | ԱԽ քարտուղար. ՌԴ խաղաղապահներն ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր` կազմակերպելու դրանց փակումը Նրանք Գորիսում և Սիսիանում էին Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակադրմամբ Մխիթարյանն 1-ին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն Նա հանդես է եկել նաև «Ռոմայում», «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Բորուսիա Դորտմունդում» Փաշինյան․ ՀՀ–ն չի պատրաստվում պատերազմել ԼՂ համար Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել, որ ադրբեջանական 4 գյուղում մարդկանց կյանքը հնարավոր դառնա Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ |