ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերը 28-ով ավելացել են. Եվս մեկ մարդ մահացել է

ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերը 28-ով ավելացել են. Եվս մեկ մարդ մահացել է

PanARMENIAN.Net - Ապրիլի 8-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի 28 նոր դեպք է գրանցվել։ Այսպիսով, հաստատված դեպքերի թիվը հասել է 881-ի։ Այդ մասին ասվում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում։

Ապաքինվել է 114 մարդ։

Եվս մեկ մարդ մահացել է՝ 93-ամյա պացիենտ, ով տառապում էր նաև քաղցկեղով: Այսպիսով, ընդհանուր առմամբ, մահացել է 9 մարդ:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---