Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 208-ի

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 208-ի

PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 208-ի։ Այդ մասին ասվում է հիվանդության մշտադիտարկման հատուկ կայքում։

46 մարդ ապաքինվել է, կարանտինում 4682 մարդ կա, ստացիոնար հսկողության տակ՝ 375։ Մահացել է 3 մարդ։

Վարակվածների թվում կան երեխաներ, հղի կին, Ազգային գվարդիայի քաղաքացիական գրասենյակի աշխատակիցներ, բուժանձնակազմ։

Վրաստանում կորոնավիրուսի համաճարակի պատճառով մինչև ապրիլի 21-ն արտակարգ դրություն է հայտարարված, իսկ մարտի 30-ից կարանտին է գործում և պարետային ժամ՝ 21։00-6։00-ն։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---