Փաշինյան․ Բուժաշխատողներն ու թոքաբորբով հիվանդները կթեստավորվեն![]() 9 ապրիլի 2020 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Բոլոր բուժաշխատողները, ինչպես նաև վիրուսային հիվանդություն և թոքաբորբ ունեցող պացիենտները կթեստավորվեն։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ թեստավորումը կսկսվի ապրիլի 10-ից։ Վարչապետը հայտնել է նաև, որ 40 օրվա կտրվածքով տվյալների համակարգում 12 անճշտություն է հայտնաբերվել, ինչը թույլատրելի է նման պայմաններում։ Նա հավելել է, որ կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը հասել է 921-ի՝ հաշվի առած նաև այդ 12 անճշտությունը։ Ապրիլի 9-ի դրությամբ ապաքինվածների թիվն ավելացել է 24-ով՝ հասնելով 138-ի։ Մահվան ելքով 10 դեպք է գրանցվել՝ ավելանալով ևս մեկով: Մահացածը 80-ամյա պացիենտ է, ով ունեցել է կորոնավիրուս, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա, ծերունական սկլերոզ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |