ԵՄ եւ պաշտոնական Երեւանի դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում նույնական են23 դեկտեմբերի 2008 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության գծով ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Հավիեր Սոլանայի հայտարարությունը ղարաբաղյան կարգավորման մասին ամբողջությամբ համապատասխանում է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի խոսքերին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է Հայաստանի դիվանագիտական շրջանակների աղբյուրը: Դեկտեմբերի 23-ին Սոլանան հայտարարեց. «Մենք ողջունել ենք նոյեմբերի երկուսի Մոսկովյան եւ դեկտեմբերի չորսի Հելսինկյան հռչակագրերը, որոնք հաստատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումը գտնելու բոլոր կողմերի ձգտումը»: Աղբյուրի խոսքերով, Հավիեր Սոլանայի հայտարարությունը խոսում է այն մասին, որ ԵՄ եւ պաշտոնական Երեւանի դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում նույնական են:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |