Կանադահայերն ապրիլի 24-ի ոգեկոչման արարողությանը կհետևեն առցանց![]() 9 ապրիլի 2020 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Կանադահայ համայնքը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը կոգեկոչի առցանց։ Կանադայի Հայ դատի հանձնախումբը և ՀՅԴ Կանադայի Երիտասարդական միությունը ֆեյսբուքյան իրենց էջերում կհեռարձակեն ոգեկոչման արարողությունը։ Հեռարձակումը կլինի ապրիլի 24-ին` ժամը 12։00-ին։ Ուղերձներով հանդես կգան համայնքի ղեկավարները, հոգևորականները, քաղաքական գործիչներ: Կցուցադրվի կարճամետրաժ վավերագրական ֆիլմ՝ ցեղասպանությանը Կանադայի արձագանքի և ցուցաբերած մարդասիրական աջակցության մասին: Կանադահայ համայնքն ամեն տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |