Վարչապետ․ Դրամն ամրապնդում է կայունությունը

Վարչապետ․ Դրամն ամրապնդում է կայունությունը

PanARMENIAN.Net - Դրամն ամրապնդում է կայունությունը, ավանդներն ու վարկերն աճում են, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Աճում է նաև բանկերի լիկվիդայինությունը։ Դուխով»,- նշել է նա:

Վարչապետի խոսքով նաև՝ ֆինանսական շուկայի արագ արձագանքը կառավարության հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետության ուղղակի ապացույցն է։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող 10-րդ միջոցառմամբ կառավարությունը կաջակցի 2020-ի հունվարի 1-ից հետո որպես միկրոձեռնարկություն հանդես եկող սուբյեկտներին։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---