Facebook-ը «հանգստի ռեժիմ» է ավելացնում իր հավելվածում![]() 10 ապրիլի 2020 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Facebook ընկերությունը «հանգստի ռեժիմ» է ավելացրել իր հավելվածում, որը թույլ կտա օգտատերերին վերահսկել իրենց ներկայությունը սոցցանցում։ Գործառույթը սահմանափակում է հավելվածի push ծանուցումները, և եթե օգտատերը փորձի բացել այն ռեժիմի ընթացքում, ապա էկրանին «հանգստի ռեժիմ» հիշեցումը կտեսնի, ինչպես նաև, թե ինչքան ժամանակ է մնացել սոցցանցին կրկին հասանելիություն ստանալու համար, գրում է The Verge-ը։ Օգտատերը կարող է ինքը ցանկացած պահի անջատել ռեժիմն ու հավելված վերադառնալ։ Գործառույթը հասանելի է iOS-ի համար, իսկ Android-ի օգտատերերին հասանելի կդառնա մայիսից։ Ընկերությունը նաև արագացրել է իրազեկումների կարգավորրումներին և օգտատերերի նորություններին հասանելիությունը։ Նշումներ են ավելացվել «Ծանուցումների կարգավորումներ» և «Լրահոսի կարգավորումներ» բաժիններում, որպեսզի հնարավոր լինի առավելագույնս արդյունավետ օգտագործել ժամանակը Facebook-ում՝ վերահսկելով հաղորդագրությունների տեսակները, որոնք օգտատերը տեսնում է իր լրահոսում։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |