Գուտերեշ․ Կորոնավիրուսի դեմ պայքարի ՄԱԿ հիմնադրամին արդեն մոտ $400 մլն է փոխանցվել![]() 10 ապրիլի 2020 - 13:12 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի հումանիտար արձագանքման ծրագիրն արդեն մոտ $400 մլն է հավաքել։ Ըստ նրա՝ ՄԱԿ-ի արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամը $75 մլն է հատկացրել, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Ըստ 2 օր առաջ ստացված տվյալների՝ ծրագրի համար հավաքվել է $396.5 մլն»,-ասել է Գուտերեշը։ Ավելի վաղ նա հայտարարել էր ընդհանուր առմամբ $2 միլիարդի հումանիտար արձագանքման գլոբալ ծրագրի մեկնարկի մասին։ Գումարն ուղղվելու է աշխարհի ամենաաղքատ երկրներում COVID-19 վարակի դեմ պայքարին։ Մարտի 11-ին ԱՀԿ-ն կորոնավիրուսի համավարակի մասին էր հայտարարել։ Ապրիլի 10-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1․6 միլիոնը, ավելի քան 90,000-ը մահացել են։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |