Վայնշտեյնը բանտում բուժվել է կորոնավիրուսից![]() 10 ապրիլի 2020 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Բռնաբարության և սեռական ոտնձգությունների համար դատապարտված հոլիվուդյան հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնն ապաքինվել է կորոնավիրուսային վարակից, գրում է Daily Mail-ը՝ սեփական աղբյուրին հղումով։ Մինչև այդ հայտնի էր դարձել, որ մարտի կեսին նրա մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել, որից հետո Վայնշտեյնը մեկուսացվել էր խիստ ռեժիմի բանտում։ «Նա ջերմություն և հազ ուներ։ Նա թույլ առողջություն ունի»,- ասել էր աղբյուրը՝ հավելելով, որ պրոդյուսերն արյան բարձր ճնշում ունի, շաքարախտ և սրտի ու ողնաշարի հետ կապված խնդիրներ։ Ըստ աղբյուրի՝ այնուամենայնիվ, Վայնշտեյնին հաջողվել է հաղթահարել հիվանդությունն ու ազատվել հազից՝ 14 օր անց նա դուրս է եկել կարանտինից։ Վայնշտեյնի անվան շուրջ աղմկալի սկանդալ առաջացավ 2017-ին, երբ 80-ից ավելի կին մեղադրեցին նրան սեռական ոտնձգությունների մեջ, այդ թվում՝ հայտնի դերասանուհիներ։ Մարտի 11-ին Հարվի Վայնշտեյնը մեղավոր ճանաչվեց սեռական բնույթի 2 հանցագործության մեջ։ Նա պատիժը կրում է Նյու Յորքի նահանգի բանտում։ Photo. Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |