Արեւելյան գործընկերության նպատակը հարաբերությունների զարգացումն է ԵՄ-ի եւ Հարավային Կովկասի երկրների միջեւ24 դեկտեմբերի 2008 - 14:32 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջան իմ այցի հիմնական նպատակներից մեկն է Արեւելյան գործընկերության առաջարկների քննարկումը»,-հաղորդել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին: Նրա խոսքերով, Արեւելյան գործընկերությունը դեռեւս առաջարկ է, ոչ թե Եվրամիության կողմից ընդունած ծրագիր: Այս նախաձեռնության նպատակը հարաբերությունների զարգացումն է Եվրամիության եւ Հարավային Կովկասի երկրների, Ուկրաինայի, Մոլդովայի ու Բելառուսի միջեւ: Սեմնեբին նշել է նաեւ, որ ըստ այդ առաջարկի համագործակցության հիմնական ոլորտները կլինեն առեւտուրը, էներգետիկան ու կայունության հարցերը տարածաշրջանում: Նաեւ հաշվի է առնվել յուրաքանչյուր երկրի առանձնահատկություններն ու նրա ձգտումները: Հատուկ ներկայացուցիչը նշել է, որ ԵՄ առաջարկները Արեւելյան գործընկերության վերաբերյալ արդեն հասու են եւ քննարկվելու են առաջիկա 3 ամիսներին: Սեմնեբին ասել է նաեւ, որ Եվրամիությունը հավանություն է տալիս Ադրբեջանի, Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ ստորագրված Մոսկովյան հռչակագրին: «Մենք հուսով ենք, որ նախագահներ Իլհամ Ալիեւն ու Սերժ Սարգսյանը առաջիկայում կհանդիպեն, շարունակելու համար այս երկխոսությունը; ԵՄ-ն նաեւ կաջակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, չմրցակցելով սակայն Մինսկի խմբի հետ»,-ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |