Ասանժն Էկվադորի դեսպանատանը մեկուսացված լինելու ընթացքում գաղտնի 2 երեխայի հայր է դարձել13 ապրիլի 2020 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, մեկուսացման մեջ ապրելով Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, գաղտնի 2 երեխայի հայր է դարձել։ Այդ մասին հայտարարել, է նրա հարսնացուն՝ Ստելլա Մորիսը՝ հավելելով, որ Ասանժի հետ իր հարաբերությունները սկսվել են 2015-ին, իսկ այժմ նա միայնակ դաստիարակում է իրենց ընդհանուր երեխաներին։ Նա պատմել է այդ մասին Ասանժի ձերբակալության մեկ տարին լրանալու կապակցությամբ՝ մտավախություն ուենալով, որ կորոնավիրուսը կարող է տարածվել նաև Բելմարշ բանտում, որտեղ գտնվում է 48-ամյա Ասանժը, գրում է BBC-ն։ Մորիսը հայտարարել է, որ ծանոթացել է Ասանժի հետ 2011-ին, երբ դարձել է նրա փաստաբանների թիմի անդամը։ Նա գրեթե ամեն օր այցելել է Ասանժին, նրանք մերձեցել են 2015-ին, իսկ 2 տարի անց՝ նշանադրվել։ Մորիսը պատմել է, որ Ասանժը տեսակապով հետևել է որդիների լույս աշխարհ գալուն, իսկ հետագայում նա երեխաների հետ հաճախ է այցելել Ասանժին դեսպանատան տարածքում։ 2012-ին Ասանժն ապաստան էր ստացել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ խուսափելով Շվեդիա արտահանձնվելուց, որտեղ իր դեմ քրգործ է հարուցված սեռական ոտնձգությունների մեղադրանքով, որը հետագայում հետ է կանչվել։ Ասանժը ձերբակալվել է 2019-ի ապրիլի 11-ին Էկվադորի դեսպանատան տարածքում։ Ըստ պաշտոնական տվյալների՝ բրիտանական բանտերում մոտ 1000 կալանավոր կորոնավիրուսի ախտանիշեր ունեն, մեկը մահացել է։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Կալյուրանդ․ Եվրախորհրդարանը դեռևս 1987–ին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերին»,–գրել է նա ԱՄՆ Պետդեպի զեկույցը ՀՀ մասին․ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ Զեկույցում նշվում է նաև, որ բանակում մահվան դեպքերը պատշաճ չեն հետաքննվում Տավուշում բերման ենթարկված 13 անձից 8-ին ազատ են արձակվել․ Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ձերբակալվել է Սուրեն Պետրոսյանին տեսակցել է Մարդու իրավունքների պաշտպանը Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» |