Ըստ Անկարայի` Չինաստանը կուսումնասիրի Արարատի հիշատակումը ՀՀ-ին օգնության տուփերին![]() 13 ապրիլի 2020 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը հայտարարել է, որ Չինաստանը համակողմանիորեն կուսումնասիրի Արարատի հիշատակումը Հայաստան ուղարկված օգնության տուփերին, գրում է ՏԱՍՍ-ը։ «Անկարայում Չինաստանի դեսպան Դեն Լին հայտնել է, որ ՀՀ համար հումանիտար բեռը պատրաստել էր Չինաստանի նահանգներից մեկի տեղական վարչակազմը և ուղարկել մասնավոր ընկերության միջոցով։ Վարչակազմն ի սկզբանե միայն չինարեն գրություն է արել տուփերին, որտեղ Արարատը չի հիշատակվում։ Ըստ Չինաստանի դեսպանի՝ անգլերեն լեզվով տեքստը, որտեղ ասվում է Արարատի մասին, ավելի է ուշ է հայտնվել տուփերի վրա։ Միջադեպը բազմակողմանիորեն կհետաքննվի և թուրքական կողմը կիրազեկվի այդ մասին»,-ասել է Աքսոյը։ Ըստ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցչի՝ Չինաստանի դեսպանն ընդգծել է, որ «Պեկինի դիրքորոշումը Թուրքիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությունը հարգելու հարցում մնացել է անփոփոխ»։ Չինաստանից ՀՀ հասած մարդասիրական օգնության տուփերի վրա գրված էր․ «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»: Թուրքական մամուլն ավելի ուշ սկանդալային էր որակել ապրիլի տուփերի վրայի գրությունը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |