Առաջարկ. ԱԴ ժամանակ վերացնել ԶԼՄ-ների հանդեպ բոլոր սահմանափակումները

Առաջարկ. ԱԴ ժամանակ վերացնել ԶԼՄ-ների հանդեպ բոլոր սահմանափակումները

PanARMENIAN.Net - Կառավարությունն առաջարկում է վերացնել արտակարգ դրության պայմաններում ԶԼՄ-ների հանդեպ բոլոր սահմանափակումները: Այդ հարցը քննարկվելու է կառավարության ապրիլի 13-ի արտահերթ նիստում՝ արտակարգ դրությունը մինչև մայիսի 14-ը երկարացնելու վերաբերյալ նախագծի շրջանակում։

Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգան Ավինյանը հայտարարել էր, որ արտակարգ դրության շրջանակում ԶԼՄ-ների հանդեպ գործող սահմանափակումներն առաջիկայում կարող են չեղարկվել։

Արտակարգ դրության պայմաններում ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումները որոշակի դժգոհություններ են առաջացրել. լրատվամիջոցները դրանք համարում են ոչ արդյունավետ։ Սահմանափակումները հանելու կոչեր են արվում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---