Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը՝ տարածաշրջանում![]() 13 ապրիլի 2020 - 20:02 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 266-ով, ասվում է հիվանդության մշտադիտարկման հատուկ կայքում։ 67 մարդ ապաքինվել է, կարանտինում 4890 մարդ կա, հսկողության տակ՝ 439։ Երկրում կորոնավիրուսից 3 մահ է գրանցվել։ Իրանում կորոնավիրուսով վարակվել է 73,303 մարդ, որից 4585-ը՝ մահվան ելքով, ասել է առողջապահության նախարարի խորհրդական Ալիռեզա Վահաբզադեն։ Ըստ նրա` ապաքինվել է մոտ 46,000 մարդ։ Ռուսաստանում ապրիլի 13-ի դրությամբ վարակի 2558 նոր դեպք է գրանցվել երկրի 62 շրջանում, հայտնել է օպերատիվ շտաբը։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 18,328-ի։ Համաճարակից ՌԴ-ում ընդհանուր առմամբ 148 մարդ է մահացել, ապաքինվել է 1470-ը։ Թուրքիայում գրանցվել է վարակի 56,956 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը կազմել է 1198՝ մեկ օրում ավելանալով 97-ով։ Ապաքինվել է 3446 մարդ, որից 481-ը՝ մեկ օրում։ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1148-ի՝ մեկ օրում ավելանալով 50-ով, հայտնել է կառավարությանը կից օպերատիվ շտաբը։ 289 մարդ առողջացել է, 12-ը՝ մահացել, 847 անձ շարունակում է բուժումը հատուկ ռեժիմի հիվանդանոցներում։ Հայաստանում ապրիլի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 1039-ի, 211 մարդ ապաքինվել է, 14-ը՝ մահացել։ Երկրում մարտի 16-ից գործող արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է ևս 30 օրով՝ մինչև մայիսի 14-ը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |