Գիտնականներ․ Կորոնավիրուսը դեպքերի 70%-ում փոխանցվում է ախտանիշներ չունեցողներից![]() 14 ապրիլի 2020 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Սինգապուրցի գիտնականները կարծում են, որ կորոնավրուսով վարակման մոտ 70%-ի դեպքում վարակը փոխանցվում է ախտանիշեր չունեցող վարակակիրներից։ «Հետազոտությունները վկայում են, որ COVID-19-ով արդեն վարակվածների 50-70 տոկոսը ոչ մի ախտանիշ չի ունենում՝ այդ վիճակում նրանք կարող են լինել մոտ 4 շաբաթ՝ տարածելով վարակը»,- ասել է վարակաբան Լիոն Նոէ Նամը, գրում է ՏԱՍՍ-ը։ Նրա կարծիքով՝ եթե «ախտանիշեր չունեցողներն ի վերջո նույնիսկ չհիվանդանան, նրանք կկարողանան իմունիտետ ձեռք բերել, թեև դրա համար մի քանի տարի կպահանջվի»։ Վարակիչ հիվանդությունների ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Լեո Ի Սինը կարծում է, որ վիրուսի փոխանցումը ախտանիշեր չունեցող վարակակրից կորոնավիրուսի դեմ պայքարի ամենամեծ մարտահրավերներից է։ Ըստ նրա՝ դա հաճախ մոլորեցնում է վարակակիրներին իրենց առողջական վիճակի հարցում և նրանք շարունակում են սովորական կյանքով ապրել՝ չգիտկցելով վարակի տարածման վտանգը։ Սինգապուրում կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերը գերազանցել են 2900-ը, 9 մարդ մահացել է։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |