ԼՂՀ Պաշտպանության բանակը երբեք չի կրակել եւ չի կրակի խաղաղ բնակիչների վրա

PanARMENIAN.Net - ԼՂՀ Պաշտպանության բանակը (ՊԲ) երբեք չի կրակել եւ չի կրակի խաղաղ բնակիչների վրա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ԼՂՀ Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ քարոզչության վարչության ղեկավար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը: «Մենք հավատարիմ ենք մարդու իրավունքների պաշտպանության միջազգային իրավունքին եւ ժողովրդավարական սկզբունքներին: Ադրբեջանական կողմը արդեն քանիերորդ անգամն է, որ զբաղվում է ապատեղեկատվությամբ` փորձելով իր քաղաքացիների մահը վերագրել «հայ դիպուկահարներին»»,- ընդգծել է Հասրաթյանը: Նրա կարծիքով, Հասիֆ Շելդիեւի մահը կարող է տեղական բնակիչների միջեւ ծեծկռտուքի արդյունք լինել:



Նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել էին տեղեկատվություն այն մասին, որ «Տեր-Տերյան շրջանի 54-ամյա բնակիչ Հասիֆ Շելդիեւը սպանվել է հայ դիպուկահարի կողմից»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---