ԵԱՀԿ-ն ղարաբաղյան գործընթացում առաջընթացի հույսեր ունի 2009թ.24 դեկտեմբերի 2008 - 18:28 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի հույսեր ունի հաջորդ տարի: «Մենք հույս ունենք այդ ուղղությամբ առաջընթաց տեսնել 2009թ.»,- ասել է ԵԱՀԿ նոր նախագահ, Հունաստանի արտգործնախարար Դորա Բակոյանիսը:Դեկտեմբերի 4-ին Հելսինկիում` ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների հանդիպմանը ԵԱՀԿ գործող նախագահ, ֆիննական արտգործնախարար Ալեքսանդր Ստուբը նախագահի իր իրավասությունները պաշտոնապես հանձնել է Հունաստանի ԱԳՆ ղեկավար Դորա Բակոյանիսին: Հունաստանի նախագահությունը կսկսվի հունվարի 1-ին: Բակոյանիսի խոսքերով, Հունաստանն Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների հաճախակի հանդիպումները դրական քայլեր է համարում փոխադարձ վստահության հաստատման գործում, դրանք անհրաժեշտ են հակամարտության լուծման համար: «Հունաստանն ամբողջությամբ օժանդակում է այդ ջանքերը եւ երկու կողմերին կոնստրուկտիվ փոխգործակցության կոչ է անում, որը համապատասխանում է Եվրամիության անունից Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությանը, որը նա արեց այս ամսվա սկզբին բարձր մակարդակի Հելսինկյան հանդիպմանը»,- ասել է Բակոյանիսը, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |