Նախնական․ Արայիկ Հարությունյանը` 87%-ով Արցախի նախագահ![]() 15 ապրիլի 2020 - 10:09 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նախնական տվյալներով ստացել է ձայների 87%-ը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազատ Հայերնիք» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Արայիկ Հարությունյանն՝ Արցախի Հանրապետության հաջորդ Նախագահ: Նախնական արդյունքներն՝ ավելի քան 87 տոկոս. շնորհավորում եմ բոլորիս»,- ասվում է գրառման մեջ: Ապրիլի 14-ին անցկացվել է Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլը։ Համաձայն ԱՀ ոստիկանության տվյալների` ընտրություններին մասնակցել է 47,050 ընտրող (ընտրողների 44,9 տոկոսը): ԱՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել են Արայիկ Հարությունյանը, որն առաջին փուլում ստացել էր ընտրության մասնակիցների քվեների 49,26 տոկոսը, և ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը (26,4 տոկոս)։ Մայիլյանը 2-րդ փուլից առաջ կոչ էր արել իր ընտրողներին չմասնակցել քվեարկությանը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |