Թրամփը կասեցրել է ԱՀԿ ֆինանսավորումը![]() 15 ապրիլի 2020 - 10:59 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կասեցնել ԱՄՆ անդամավճարների մուծումն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բյուջե։ Ըստ Թրամփի՝ կազմակերպությունը չի կարողացել համարժեք արձագանքել կորոնավիրուսի պանդեմիային, գրում է BBC-ն։ Թրամփը կարգադրել է կասեցնել ֆինանսավորումը, մինչև կպարզվի կազմակերպության դերը մոլորակով մեկ վիրուսի տարածման գործում՝ շատ հեռու Չինաստանից, որտեղ այն հայտնվել է։ «Իրողությունն այն է, որ ԱՀԿ-ն բավարար քանակի ինֆորմացիա չի ստացել, չի տարածել ժամանակին և թափանցիկ։ Աշխարհը հուսով է, որ ԱՀԿ-ն կաշխատի երկրների հետ, որպեսզի առողջության միջազգային սպառնալիքների մասին հստակ տեղեկատվությունը ժամանակին տարածվի, իսկ եթե դա չի արվում՝ ինքը աշխարհին ճշմարտությունը ներկայացնի իրավիճակի վերաբերյալ։ ԱՀԿ-ն չի կատարել իր այդ հիմնական պարտավորությունը և պետք է պատասխանատվություն կրի։ Ժամանակն է»,- ասել է Թրամփը։ Ըստ ԱՄՆ նախագահի՝ ՄԱԿ գործակալությունը տարածել է չինացիների ապատեղեկատվությունը, ինչը հանգեցրել է պանդեմիայի ավելի մեծ մասշտաբներին։ ԱՄՆ-ն ԱՀԿ-ի ֆինանսավորման խոշորագույն աղբյուրն է։ Միայն 2019-ին ԱՄՆ անդամավճարը կազմել է $400 մլն՝ ԱՀԿ բյուջեի 15 տոկոսը։ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր հերթին հայտարարել է, որ հիմա առողջապահական կազմակերպությունների ֆինանսավորումը կրճատելու ժամանակը չէ, այլ հարկավոր է համերաշխ լինել կորոնավիրուսի դեմ պայքարում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |