ՌԴ-ում 1 օրում կորոնավիրուսով վարակի ավելի քան 3000 դեպք է գրանցվել![]() 15 ապրիլի 2020 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ի դրությամբ ՌԴ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 3388 նոր դեպք, հայտնում է օպերտիվ շտաբը։ Երկրում 4-րդ օրն անընդմեջ վարակվածների ռեկորդային աճ է գրանցվում, առաջին անգամ այն գերազանցել է 3000-ը։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 24,490-ի, գրում է «Վեդոմոստին»։ Վարակվածների մեծ մասը Մոսկվայում է՝ 1774։ Դա ռեկորդային աճ է մեկ օրում մայրաքաղաքի համար։ Հիվանդների ընդհանուր թիվը Մոսկվայում հասել է 15,000-ի։ Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 1989 մարդ։ Մեկ օրում կորոնավիրուսից ՌԴ-ում մոտ 200 հիվանդ է մահացել, մեծ մասը՝ Մոսկվայում՝ 106 մարդ։ Ըստ Ռոսպոտրեբնադզորի տվյալների` կորոնավիրուսի մոտ 1․5 մլն թեստավորում է անցկացվել, 130,000 մարդ բժիշկների հսկողության տակ է։ Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի` աշխարհում կորոնավիրուսից վարակվածների թիվը գերազանցում է 1․9 մլն-y։ Հիվանդությունը գրանցվել է աշխարհի 185 երկրում, մահացել է ավելի քան 127,000 վարակված, ապաքինվել է 500,000-ը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |