Ապրիլի 15-ից Վրաստանի 4 քաղաք, այդ թվում` Թբիլիսիի մուտքն ու ելքը կարգելվի![]() 15 ապրիլի 2020 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ից Վրաստանի չորս խոշոր քաղաքում` Թբիլիսիում, Ռուսթավիում, Բաթումիում և Քութաիսիում 10 օրվա ընթացքում արգելվում է բոլոր տեսակի տեղաշարժը, մուտքն ու ելքը: Այս հատուկ ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, գրում է Jnews-ը։ Ապրիլի 14-ին առաջին անգամ Վրաստանում մեկ օրում վարակի 30 դեպք է հաստատվել: Վարչապետի խոսքով՝ միջոցների խստացումը կապված է վարակակիրների քանակի աճի հետ, գրում է Apsny.ge-ն։ Վարչապետը նաև տեղեկացրել է, որ արտակարգ դրությունը երկարաձգվում է մինչև մայիսի 10-ը: Ապրիլի 15-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 306 դեպք է գրանցվել։ Կարանտինում 4990 մարդ կա, բժիշկների հսկողության տակ՝ 462։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |