ԱՄՀ-ն ՀՀ տնտեսության կրճատում է կանխատեսում, ՀԲ-ն՝ աճ![]() 15 ապրիլի 2020 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացրած World Economic Outlook զեկույցի համաձայն, Հայաստանում 2020-ին 1․5% տնտեսական անկում կգրանցվի։ Զեկույցում նշվում է, որ աշխարհում կորոնավիրուսի պանդեմիան տնտեսական լուրջ խնդիրներ է առաջացրել, և 2020-ին սպասվում է համաշխարհային տնտեսության 3% անկում, ինչն ավելին է, քան 2008-2009 ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ։ Նույն զեկույցի համաձայն, Վրաստանին սպասվում է 4% տնտեսական անկում, Ադրբեջանին՝ 2․2%։ Ավելի վաղ Համաշխարհային բանկը ՀՀ-ում կանխատեսել էր 1․7% ՀՆԱ աճ։ 2019 թվականին ՀՀ իրական ՀՆԱ-ի աճը դարձել է 7.6%։ Համաշխարհային բանկի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ 2020-ի կանխատեսման վրա մեծապես ազդել է կորոնավիրուսի պանդեմիան և ապրանքների գների անսպասելի անկումը: Ելակետային սցենարովի համաձայն՝ 2020-ի ամռան կեսից կսկսվի տնտեսության աստիճանական վերականգնումը, 2020թ. իրական ՀՆԱ-ի աճը կընկնի մինչև 1.7 տոկոս, այսինքն՝ այն կկազմի վերջին 3 տարում գրանցված աճի միջին տեմպի մեկ քառորդը՝ հաշվի առնելով արտահանման և ներքին պահանջարկի վրա բացասական ազդեցությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |