Երևանի մետրոյի չկառուցված կայարաններն ու թունելները՝ ռուս վլոգերների աչքերով![]() 15 ապրիլի 2020 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Յութուբյան Den Stalk ռուսական ալիքի վլոգերներն այցելել են Երևան ու նկարահանել մետրոյի չկառուցված ու լքված թունելները։ Հոլովակի հենց սկզբում հեղինակը պատմում է, որ երևանյան մետրոն մեկ գիծ ու 10 կայարան ունի, կառուցված չեն Աջափնյակ, Նազարբեկյան և Դավթաշեն կայարանները։ Վլոգերներն առաջինն այցելել են դեռ չկառուցված Աջափնյակ կայարանի թունելը, ապա մանրամասներ հաղորդել երևանյան մետրոյի մասին՝ զուգահեռաբար պտտվելով լքված թունելներում։
Երևանում մետրոյի նոր կայարան կառուցելու մասին քննարկումները վերսկսվել են 2018-ից: 2019-ի հոկտեմբերին արդեն հայտարարվեց, որ քաղաքապետարանը մասնավոր ներդրողի հետ նախնական պայմանավորվածություն ունի՝ նոր կայարանի կառուցման համար: 2020 մարտի 19-ին քաղաքապետ Հայկ Մարությանն ասել էր, որ Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի նոր կայարանի կառուցման մի քանի ծրագիր է քննարկվել, քաղաքապետարանը մոտավորապես պատկերացնում է, թե որ ծրագիրն է արվելու։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |