Գիտնականներ․ Սոցիալական հեռավորություն պահելու ռեժիմը կարող է տևել մինչև 2022-ը![]() 16 ապրիլի 2020 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Սոցիալական հեռավորության պահպանման ռեժիմն աշխարհում կարող է շարունակվել մինչև 2022 թվականը, նշվում է Հարվարդի համալսարանի գիտնականների հոդվածում, որը հրապարակվել է Science ամսագրում։ Սոցիալական հեռավորություն պահելու արագ չեղարկումը կարող է կորոնավիրուսի վարակի պիկը շեղել կամ հանգեցնել դրա տարածմանը։ Նման եզրահանգման հետազոտողներն եկել են՝ ուսումնասիրելով պանդեմիայի համակարգչային մոդելավորման արդյունքները։ Նշվում է, որ խստորեն պահպանվող սոցիալական հեռավորությունը կարող է կրճատել վիրուսի տարածումը։ Այդպես եղել է 2003-ին SARS-CoV-1-ի դեպքում, գրում է Forbes-ը։ Սակայն, հետազոտողները նաև ընդգծում են, որ նման սցենարը կորոնավիրուսի դեպքում կարող է չաշխատել, քանի որ աշխարհում 2 մլն-ից ավելի մարդ է վարակվել վիրուսով։ Գիտնականների կարծիքով՝ վարակն ավելի շուտ կդառնա այնպիսին, ինչպիսին սովորական գրիպն է, և դրա բռնկումները կլինեն սեզոնային։ Գիտնականները գնահատել են նաև սոցիալական հեռավորության ազդեցությունը հիվանդության ընթացքի վրա։ Բոլոր սցենարների դեպքում սոցիալական հեռավորության մոդելավորման չեղարկումը բերել է վարակի բռնկման։ Նշվում է, որ աշնանը հնարավոր է կորոնավիրուսի համաճարակի նոր բռնկում՝ հաշվի առնելով, որ վիրուսը տարածվում է ցուրտ եղանակին։ Եվ որպեսզի հնարավոր լինի խուսափել վարակի տարածման մեծ տեմպից, սոցիալական հեռավորության պահպանումը հնարավոր է «պետք գա» մինչև 2022-ը, մինչ կավելանան հիվանդանոցների կարողությունները կամ կստեղծվի վարակի դեմ պատվաստանյութ։ Ապրիլի 16-ի դրությամբ աշխարհում 2 մլնից ավելի մարդ վարակվել է կորոնավիրուսով։ Աշխարհում հայտարարված է կորոնավիրուսի պանդեմիա։ Photo: David Ramos / Getty Images ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |