Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն գերազանցել է 2 մլն-ը![]() 15 ապրիլի 2020 - 21:00 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 2 միլիոնը։ Այդ են վկայում Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալները։ Երևանի ժամանակով 18:40-ի դրությամբ աշխարհում գրանցվել է վարակման 2,000,984 դեպք։ Վարակակիրների քանակով նախկինի պես առաջատարն ԱՄՆ-ն է՝ 609,000 դեպք։ Երկրորդ տեղում Իսպանիան է՝ 177,000-ից ավելի, երրորդն Իտալիան է՝ ավելի քան 162,000 դեպք։ Կորոնավիրուսից մահվան ելքով դեպքերն աշխարհում գերազանցել են 128,000-ը։ Ավելի քան 501,000 մարդ ապաքինվել է։ Մահվան դեպքերի քանակով առաջատարը նույնպես ԱՄՆ-ն է՝ ավելի քան 26,000, երկրորդն Իտալիան է՝ ավելի քան 21,000, և Իսպանիան՝ ավելի քան 18,000 դեպք։ Կորոնավիրուսի համավարկի առաջին բռնկումը գրանցվել է 2019-ի դեկտեմբերին չինական Ուհանում։ Մարտի 11-ին ԱՀԿ-ն պանդեմիա հայտարարեց։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |