Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ կարող է ուղիղ երկաթուղային հաղորդակցություն հաստատվել

PanARMENIAN.Net - Ներկայումս համաձայնագիր է ստորագրվել Իրանը, Թուրքմենստանն ու Ղազախստանն իրար կապող երկաթուղային ճանապարհի կառուցման մասին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանում Ղազախստանի դեսպանության տնտեսական խորհրդական Քարթայ Հայիրովը: Նրա խոսքերով, շինարարությունը պետք է ավարտվի 2011թ.: «Որքանով որ մենք գիտենք, ներկա պահին բանակցություններ են ընթանում Իրան-Հայաստան ե/գ կառուցման վերաբերյալ: Եթե այդ նախագիծն իրականացվի, իսկ դրա համար բոլոր նախապայմանները կան, ապա Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ ուղիղ հաղորդակցություն կհաստատվի: Իրան-Հայաստան ճյուղի կառուցման հարցում շահագրգռված է նաեւ Ռուսաստանը, ուստի ես կարծում եմ, որ այն կկառուցվի»,- նշել է Հայիրովը: Նա նաեւ ասել է, որ ամեն երկիր ֆինանսավորելու է կառուցման իր հատվածը: «Ես վստահ եմ, որ հայկական կառավարությունը, որը շահագրգռված է այս նախագծով, դրա իրագործման համար կգործադրի իր բոլոր ջանքերը: Որքանով որ ես տեղեկացված եմ, ՏՍ մշակման համար արդեն հատկացվել է $1 մլն.»,- ընդգծել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանության տնտեսական խորհրդականը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---