«Արսենալը» հուսով է Մխիթարյանի համար «Ռոմայից» $27 մլն-ից ավելի ստանալ16 ապրիլի 2020 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալը» հուսով է, որ £22 մլն կամ մոտ $27.5 մլն կստանա «Ռոմայից» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար, գրում է Metro-ն։ Ըստ Correire Dello Sport-ի՝ «Ռոման», որի կազմում այժմ վարձակալությամբ հանդես է գալիս Մխիթարյանը, պատրաստ է ձեռք բերել հայ ֆուտբոլիստին £15 մլն-ով կամ $18.7 մլն-ով, սակայն լոնդոնյան ակումբը շատ ավելին է ուզում։ Իտալացիները չեն ուզում ավելի շատ վճարել և փոխարենը փորձում են երկարացնել 31-ամյա ֆուտբոլիստի վարձակալությունը։ Իսկ դրանից հետո «Արսենալը» պետք է որոշի՝ ցանկանում է արդյոք կրճատել Մխիթարյանի գծով իր կորուտները, թե ուզում է շարունակել վճարել նրա աշխատավարձի մի մասը, քանի դեռ նա խաղում է Ա սերիայում։ Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը 17 հանդիպում է անցկացրել «Ռոմայի» կազմում, բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և գոլային 4 փոխանցման հեղինակ։ Իտալական ակումբը վարձակալել է Մխիթարյանին մինչև խաղաշրջանի ավարտը։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |