Վրաստանում ամբողջությամբ արգելվել է մարդատար մեքենաների տեղաշարժը![]() 17 ապրիլի 2020 - 10:08 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 17-ից` ժամը 12:00-ից մինչև ապրիլի 21-ը Վրաստանում ամբողջությամբ արգելվել է մարդատար մեքենաների տեղաշարժը: Այդ մասին հայտարարել է վարչապետի խոսնակ Իրակլի Չիկովանին, տեղեկացնում է Aliq.ge-ն։ «Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրող և առաքման ծառայության տրանսպորտային միջոցների վրա: Նշեմ նաև, որ մթերային խանութները, դեղատները և մնացած բոլոր հաստատությունները, որոնք մինչ այժմ աշխատում էին, շարունակում են աշխատել սովորականի պես և նաև շարունակում են աշխատել առաքման ծառայությունները», — ասել է Չիկովանին: Ապրիլի 16-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 336-ի, ասվում է հիվանդության մշտադիտարկման հատուկ կայքում։ 74 մարդ ապաքինվել է, կարանտինում 5000 մարդ կա, հսկողության տակ՝ 494։ Մահվան 3 դեպք է գրանցվել։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |