Իտալիայից ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ Հռոմ-Մինսկ-Երևան չվերթով![]() 17 ապրիլի 2020 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Իտալիայից Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիները հնարավորություն ունեն օգտվելու Հռոմ-Մինսկ-Երևան չվերթից։ Այդ մասին ֆեսյբուքյան էջում տեղեկացնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը։ Նշվում է, որ ըստ «Բելավիա» ընկերության պաշտոնական կայքի՝ ապրիլի 24-ի և դրանից հետո ընկած ժամանակահատվածի համար նախատեսված թռիչքների տոմսեր կան։ «Այս հայտարարությունը կրում է տեղեկատվական բնույթ և Իտալիայում ՀՀ դեսպանությունը պատասխանատվություն չի կրում փոփոխվող հանգամանքների պատճառով Հռոմ-Մինսկ-Երևան թռիչքի հնարավոր չեղարկման համար»,- ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ ՀՀ կառավարությունը միջոցներ էր ձեռնարկել Իտալիայում գտնվող իր քաղաքացիների Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։ Միլանից Երևան առաջին ինքնաթիռը ժամանել է մարտի 10-ին, ևս մեկ ինքնաթիռ է ժամանել մարտի 16-ին՝ Հռոմից։ Մարտի 13-ից կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Ryanair բյուջետային ավիաընկերությունը կասեցրել է դեպի Իտալիա և այդ երկրից բոլոր չվերթերը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |