Աֆրիկայում առյուծները քնել են հենց ճանապարհին․ Հասկացել են, որ մարդ չկա

Աֆրիկայում առյուծները քնել են հենց ճանապարհին․ Հասկացել են, որ մարդ չկա

PanARMENIAN.Net - Հարավաֆրիկյան Հանրապետության Կրյուգեր ազգային պարկում առյուծները քնել են երբեմնի բանուկ ավտոճանապարհին։ Վաղ թե ուշ կենդանիները պետք է հասկանային, որ շրջապատի մարդիկ անհետացել են և կարելի է հանգիստ զբաղեցնել նրանց տարածքը։

Պարկի տեսուչ Ռիչարդ Սոուրին նկատել է այդ պատկերը պարեկության ժամանակ և լուսանկարել, գրում է BBC-ն։

Մարտի 25-ից պարկը փակվել է կարանտինի, սակայն Սոուրին շարունակում է աշխատել։ Նա պատմել է, որ, սովորաբար, այդպիսի պատկեր կարելի է տեսնել գիշերվա ժամերին, երբ տարածքում մարդ չկա։ Բայց հիմա մարդ չկա նաև ցերեկը, առյուծներն էլ որոշել են պառկել ճանապարհին։

Սոուրին լուսանկարել է գիշատիչներին բջջայինով իր ավտոմեքենայից։

Աշխարհում բազմաթիվ երկրներ կորոնավիրուսի պանդեմիայն պատճառով գտնվում են կարանտինում, մարդկանց ելքը փողոցներ կամ արգելված է, կամ խիստ սահմանափակված: Արդյունքում փողոցներում սկսում են վայրի կենդանիներ հայտնվել։ Ճապոնական Նարա այգում եղնիկները պարզապես թափառում են փողոցներով: Իտալիայի բնակիչները հրապարակում են ոչխարների, վայրի վարազների և ձիերի լուսանկարներ, որոնք ստիպված սնունդ են փնտրում իրենց համար անսովոր վայրերում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---