Կորոնավիրուսի վարակի առաջին դեպքը՝ Բելառուսի բանակում![]() 17 ապրիլի 2020 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Բելառուսական բանակում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, հայտնել է երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Նատալյա Գավրուսիկը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։ Վարակված զինծառայողը Մինսկի գլխավոր կլինիկական հիվանդանոցում է գտնվում։ ՊՆ ներկայացուցիչը հայտնել է, որ գրանցված դեպքն առաջինն է բանակում, իսկ իրավիճակը լիովին վերահսկելի է։ Բոլոր զինծառայողները, որոնց հետ շփվել է վարակվածը, արդեն մեկուսացվել են։ Ապրիլի 16-ի դրությամբ Բելառուսում 4204 վարակված կա, 40 մարդ է մահացել։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |