Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակի դեպք է գրանցվել![]() 17 ապրիլի 2020 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակի դեպք է գրանցվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է մարզպետ Գնել Սանոսյանը։ «Ցավով պետք է արձանագրենք, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության 1 դեպք է գրանցվել։ Աշխատանքներ են տարվում շփման շրջանակը պարզելու և ըստ բժշկական ցուցումների՝ համապատասխան ընթացք տալու համար։ Խնդրում եմ ցուցաբերել սոցիալական բարձր պատասխանատվություն, հետևել պարետի ցուցումներին, պահպանել հիգիենայի կանոնները»,-ասվում է գրառման մեջ։ Ապրիլի 11-ին մարզպետը ևս հայտնել էր Գեղարքունիքում առաջին վարակի մասին, բայց կրկնակի թեստը բացասական է եղել, 3-րդը՝ նույնպես։ ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը, կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, երկարացվել է մինչև մայիսի 14-ը: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում ապրիլի 17-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1201-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 42-ով: Մահվան ևս 1 դեպք է գրանցվել, ընդհանուր թիվը հասել է 19-ի։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |