2022-ից մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների վաճառքը ՀՀ-ում կարգելվի![]() 17 ապրիլի 2020 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է պոլիէթիլենային պարկերի և տոպրակների իրացումն արգելող օրինագիծը: Նախագծով առաջարկվում է 2022-ի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և իրականացման վայրերում, այդ թվում՝ շրջիկ առևտրի կետերում, արգելել մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների` բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրվածը, վաճառքը և իրացումը: Օրինագծին կողմ է քվեարկել 105 պատգամավոր։ ՀՀ բնապահպանության նախարարությունը 2019-ի հուլիսի 1-ից պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումն արգելող օրենքի նախագիծ էր դրել շրջանառության մեջ: Առաջարկվում էր 2020-ի հունվարի 1-ից պոլիէթիլենային տոպրակների իրացման դեպքում սահմանել հատուկ հարկ՝ տոպրակների օգտագործումը կտրուկ նվազեցնելու համար, նույն նախագծով սահմանվում էր նաև, որ 2022-ին դրանց վաճառքը Հայաստանում կարգելվի: Պոլիէթիլենային տոպրակների օգտագործման միջին ժամանակահատվածը 10-15 րոպե է, իսկ բնության մեջ դրա քայքայման համար անհրաժեշտ է ավելի քան 100-400 տարի: 2017-2018 թվականներին ներմուծվել է 18.059,6 տոննա էթիլենի պոլիմերներ՝ սկզբնական ձևերով։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |