Մոսկվայում հերթական հարձակումն է կատարվել կովկասյան արտաքինով անձանց վրա, սպանվել է Հայաստանի քաղաքացի

PanARMENIAN.Net - Մոսկվայում հարձակում է կատարվել երկու եկվորների վրա: Նրանցից մեկը մահացել է: Ինչպես հաղորդել են իրավապաշտպան մարմիններում, գիշերը մոսկովյան բժշկական հաստատություններից մեկի դարպասների մոտ կանգ է առել մի մեքենա, որից դուրս են նետել երկու հոգու մարմին: Կովկասյան արտաքինով երկու տղամարդկանց մոտ արձանագրել են կրծքի եւ որովայնի բազմաթիվ խոցած եւ կտրած խորը վնասվածքներ: Տուժածներից մեկը քիչ անց վախճանվել է: Պարզվել է, որ նա Հայաստանի քաղաքացի էր եւ բնակվում էր Նիժնի Նովգորոդում: Այս դեպքի հիման վրա քրեական գործ է հարուցվել, հաղորդում է «Ռոսբալտ»-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---