Չինաստանում ճշգրտումներից հետո պարզվել է՝ Ուհանում 1290-ով ավելի մարդ է մահացել17 ապրիլի 2020 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում ճշգրտել են Ուհանում կորոնավիրուսից մահացածների քանակը. արդյունքում պարզվել է, որ 1290-ով ավելի մարդ է մահացել, քան հայտարարվել էր։ Այսպիսով, Ուհանում կորոնավիրուսից 3869 մարդ է մահացել, գրում է «Վեդոմոստին»։ Չինական Սինհուա գործակալությունը դա բացատրել է նրանով, որ համաճարակի պիկի ժամանակ բուժհաստատությունները գերծանրաբեռնված են եղել և չեն կարողացել ժամանակին հաշվետվություն ներկայացնել համապատասխան մարմիններին։ Բացի այդ, սկզբնական վիճակագրության մեջ չեն ներառվել տանը մահացածները։ Թարմացվել է նաև Ուհանում վարակվածների թիվը։ Նոր տվյալներով 50,333 մարդ է վարակված եղել՝ 325-ով ավելի, քան հայտարարվել էր։ Ուհանում կորոնավիրուսի համաճարակի բռնկումը գրանցվել է 2019-ի վերջում։ Քաղաքը 2 ամսով փակվել է խիստ կարանտինի։ Մարտի վերջում խիստ կարանտինը վերացվել է, երբ մի քանի օր անընդմեջ հիվանդության ոչ մի դեպք չի գրանցվել։ Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Ջեյմս Օ՛Բրայենը կայցելի Բաքու՝ աջակցություն հայտնելու ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմանը Նշվում է, որ նա նաև հանդիպելու է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ՀՀ-ն և Զարգացման ֆրանսիական գործակալությունը 75 մլն եվրոյի վարկային համաձայնագիր են ստորագրել Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը 2025–ին Ճապոնիայում առաջին Թումո կենտրոնը կբացվի Կենտրոնը 21-րդ դարի հմտություններով կապահովի 1000 պատանիների Ուսանողական ջոկատները դիրքերում կմասնակցեն ինժեներական որոշ աշխատանքների, աղջիկները՝ ևս Ծրագիրը նախատեսվում է իրականացնել հուլիս-օգոստոս ամիսներին |