Պաշտպան․ Սերժ Սարգսյանն ԱԱԾ-ում հարցաքննվել է որպես վկա

Պաշտպան․ Սերժ Սարգսյանն ԱԱԾ-ում հարցաքննվել է որպես վկա

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախորդ շաբաթ հարցաքննվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մի գործով, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա պաշտպան Ամրամ Մակինյանը։

«Սարգսյանը հարցաքննվել է վկայի դատավարական կարգավիճակով։ Այդ գործը չի քննվում կաշառք ստանալու առերևույթ դեպքի առթիվ»,-գրել է Մակինյանը։

Փաստաբանի խոսքով՝ լուրը, թե Սերժ Սարգսյանի դեմ նոր քրգործ է հարուցվել «բացարձակ ապատեղեկատվություն է»:

Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել 2019-ին՝ դիզվառելիքի գործով։ Նա մեղադրվում է 2013-ին «Ֆլեշ» ընկերության նկատմամբ հովանավորչություն ցուցաբերելու մեջ։ Ընկերությունը հաղթել է դիզելային վառելիք առաքելու պետական մրցույթում, թեև առավել բարձր գին է առաջարկել, քան նրա մրցակիցը։ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---