Միկրովարկերի տրամադրումը կխստացվի

Միկրովարկերի տրամադրումը կխստացվի

PanARMENIAN.Net - ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որով նախատեսվում է խստացնել միկրովարկերի տրամադրումը։

Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2021-ի հունվարի 1-ից։

Մինչև 300,000 դրամ վարկ վերցնելու դեպքում վարկառուն պետք է գրավոր հաստատի, որ իրազեկված է վարկի իրական, ոչ անվանական տոկոսի չափի մասին։ Ըստ նախագծի հեղինակների` դա թույլ կտա վարկառուներին գիտակցել, թե իրականում որքան տոկոս պետք է վճարեն։ Նույն տեղեկատվությունը կտրամադրվի պոտենցիալ վարկատուին՝ մինչ վարկավորման մասին որոշում կայացնելը։

Մինչև 3 ամիս ժամկետով և մինչև 300.000 դրամ չափով վարկ տրամադրելիս վարկային կազմակերպություններն ու բանկերը պետք է վերլուծեն վարկառուի եկամուտները և վարկը տան այն հաշվարկով, որ բոլոր ունեցած վարկերի գծով մարման գումարը չանցնի վարկառուի եկամուտների 50%֊ը։

Նախագիծը ներկայացրել էին «Իմ քայլը» խմբակցության անդամներ Արտամ Մանուկյանն ու Վարազդատ Կարապետյանը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---