Facebook-ում և Messenger-ում «հոգատար լայք» կավելանա18 ապրիլի 2020 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցցանցում և Messenger հավելվածում «հոգատար լայք» կավելանա։ Facebook-ում նոր էմոցիան գրկախառնվող սմայլիկի տեսք կունենա, իսկ Messenger-ում՝ բաբախող սրտի, գրում է «Վեդոմոստին»։ Նոր էմոցիան կոչված է արագ հոգատարություն կամ կարեկցանք արտահայտելու, ասել է Facebook-ի հավելվածի ղեկավար Ֆիձի Սիմոն։ «Հաշվի առնելով այն ճգնաժամը, որի միջով հիմա անցնում ենք՝ անկասկած, մարդկանց ավելի շատ է կարեկցանք հարկավոր»,- ասել է նա։ Նոր լայքը Facebook-ում կհայտնվի հաջորդ շաբաթ, իսկ Messenger-ի թարմացումը՝ արդեն այժմ։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Facebook-ի տեխնիկական հաղորդակցությունների գծով մենեջեր Ալեսանդրու Վոյկան։ Messenger-ում բաբախող սիրտ ընրելու համար հարկավոր է սեղմել և պահել սովորական սրտիկով պատկերը։ 2016-ին Facebook-ը ստանդարտ լայքը փոխարինեց 6 «արձագանքով»․ լայք (բութ մատը դեպի վեր), սիրտ, ծիծաղ և այլ։ Պարբերաբար սոցցանցում 7-րդ «արձագանքն» է հայտնվում՝, օրինակ, ծաղիկ Մայրիկի օրը։ Դեռևս հայտնի չէ, արդյոք հոգատարության լայքը կմնա պանդեմիայի ավարտից հետո՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես մարդիկ կօգտագործեն այն։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |