Տողանյանը հորդորել է ՀՀ քաղաքացիներին չմնալ «Դոմոդեդովոյում»․ Առաջիկա 4 օրը թռիչք չկա![]() 18 ապրիլի 2020 - 17:33 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հորդորել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիներին չմնալ օդանավակայանի տարածքում և ընդունել հյուրատներ տեղափոխվելու առաջարկը։ Այդ մասին ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում։ Դեսպանը հերթական անգամ տեսակապի միջոցով շփվել է օդանավակայանում գտնվող քաղաքացիների հետ։ Նա տեղեկացրել է նաև, որ առաջիկա 4 օրը Մոսկվայից դեպի Երևան չվերթ չի նախատեսվում։ Տողանյանը կոչ է արել 262 անձից կազմված և դեսպանությանը ներկայացված ցուցակում հստակեցնել գրանցված քաղաքացիների առաջնահերթությունը: Ավելի վաղ ՀՀ պարետատան տարածած հայտարարության համաձայն, Մոսկվայում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձի կազմակերպման աշխատանքներ կտանեն ապրիլի 23-ից հետո՝ գործողությունները համադրելով վերադարձողներին կարանտինային ռեժիմում պահելու հնարավորությունների հետ։ Ապրիլի 6-ին, 7-ին և 12-ին երեք չարթերային չվերթով իրականացվել է Մոսկվայում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |