ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերն ավելացել են 48-ով․ Մահվան ևս 2 դեպք կա![]() 20 ապրիլի 2020 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ապրիլի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1339-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 48-ով: Մահվան ևս 2 դեպ է գրանցվել, ընդհանուր՝ 22։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ «Մահացածները եղել են 62 և 90 տարեկան։ Նրանք երկուսն էլ ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ», - տեղեկացնում են ԱՆ-ից՝ նշելով, որ երկու պացիենտն էլ տղամարդ էին։ Առողջացել է 35 մարդ։ Ապաքինվածների ընդհանուր թիվը 580 է։ Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 13,373 մարդ։ ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը, որը հայտարարվել է կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, երկարացվել է մինչև մայիսի 14-ը: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |