Ապրիլի 22-ից Արցախի քաղաքացիների ելքը սահմանի անցակետով կարգելվի![]() 20 ապրիլի 2020 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ից Արցախի քաղաքացիների ելքը պետսահմանի անցակետով կարգելվի։ ԱՀ պարետ Գրիգորի Մարտիրոսյանի համապատասխան որոշմամբ միայն որոշ բացառություններ են նախատեսված։ Մասնավորապես, բացառություն կարվի բեռնափոխադրում իրականացնող վարորդի և մեկ ուղեկցողի համար՝ հատուկ ընթացակարգով, ինչպես նաև տնտեսական, արտադրական կամ առողջապահական անհետաձգելի կարիքների դեպքում։ Կթույլատրվի հատել սահմանը նաև մերձավոր հարազատի հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցեու նպատակով, ինչպես նաև պաշտոնական այցելուի դեպքում։ Բացառություն կարվի նաև ՊԲ կարիքներից ելնելով և պարետի ցուցումով բացառիկ այլ դեպքերում։ Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի 7 դեպք, որից երկուսը բուժվել և դուրս են գրվել Քաշաթաղի շրջանային բուժմիավորումից: Բուժհաստատություններում և մեկուսացման համար նախատեսված այլ օբյեկտներում մեկուսացվածների թիվը 21 է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |