Եսայան․ Դադարեցնում եմ Ucom-ի կառավարումը, կհիմնենք նոր օպերատոր՝ Unet20 ապրիլի 2020 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Հեռահաղորդակցության ոլորտի օպերատոր Ucom-ի բաժնետեր, նախկին տնօրեն Հայկ Եսայանը հայտարարել է, որ վերջնականապես դադարեցնում է ընկերության կառավարումը և իր թիմով պատրաստվում է հիմնել կապի նոր օպերատոր, որը Unet անունը կստանա։ Ucom-ն ավելի վաղ դիմել էր իրավաբանական անձանց ռեգիստր՝ ընկերության նոր տնօրեն Արա Խաչատրյանին նշանակելու հարցով։ Ապրիլի 14-ին ընկերությունը հայտարարել էր, որ նոր տնօրենը հենց Խաչատրյանն է։ «Որոշ իրավաբաններ նշում են, որ ապրիլի 14-ից Արա Խաչատրյանն է տնօրեն։ Շատ լավ, եթե Արա Խաչատրյանն է, ո՞ւր է Արա Խաչատրյանը, ինչու չի եկել ոչ մեկիդ հետ հանդիպել, սա ի՞նչ ընկերություն է, ինչո՞ւ է կապի ապահովում իրականացնում։ Թող ինքը գա, որոշումներ կայացնի, ես պաշտոնապես ասում եմ՝ ես դադարեցնում եմ Ucom-ով զբաղվել»,- հայտարարել է Եսայանը։ Նա նշել է՝ լուրերով է լսել, որ այլևս ընկերության տնօրենը չէ, չնայած ոչ մի որոշում և դիմում այդ մասին չի ստացել։ Եսայանի խոսքով՝ ինքն ու իր թիմը գնում են նոր օպերատոր հիմնելու, ու եթե անհրաժեշտություն լինի, ինչպես 12 տարի առաջ, նոր «կաբելներ կքաշեն» և կստեղծեն ավելի լավ օպերատոր։ Նա հայտարարել է՝ իրենք խաբված են, և իրենց մեջքի հետևում «խաղեր են եղել»։ Ucom-ի հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները, որոնք ունեն մոտ 6 տոկոս բաժնեմաս, առաջարկել էին գնել ընկերության 94%-ը 34 մլրդ դրամով։ Ապրիլի 9-ին հայտնի էր դարձել Եսայանների՝ ընկերության ղեկավարությունից հեռանալու մասին։ Որպես պատճառ նշվում էր այլ բաժնետերերի հետ կոնֆլիկտը, որոնք, ըստ ԶԼՄ-ների, պատրաստվում էին «Վեոն Արմենիայի» հետ միավորումից հետո տնօրեն նշանակել «Բիլայնի» ղեկավար Անդրեյ Պյատախինին։ Ավելի ուշ Հայկ Եսայանը յութուբյան տեսաուղերձում ասել էր, որ բաժնետոմսերը գնելու համար ներգրավելու են վարկային միջոցներ, թողարկելու են պարտատոմսեր, իսկ ընկերության բաժնետոմսերի 20%-ը վաճառվելու է աշխատակիցներին։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |