Ապրիլի 21-ին ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանս կանցկացվի![]() 21 ապրիլի 2020 - 10:20 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանս` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ ապրիլի 20-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի տեսակոնֆերանսի ընթացքում։ Կարծիքներ են փոխանակվել ստեղծված պայմաններում աշխատանքների շարունակականության ապահովման քայլերի ուղղությամբ: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: ԱԳ նախարար Մնացականյանն անդրադարձել է Արցախում անցկացված համապետական ընտրություններին։ Կողմերն ընդգծել են նոր տիպի կորոնավիրուսի դեմ գլոբալ պայքարի համատեքստում հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման հրամայականը։ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով։ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 29-ին և 30-ին։ ԼՂ հիմնախնդրի կարգավորման շրջանակում քննարկվել է 2019-ին ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները և տարրերը։ Նախարար Մնացականյանը շեշտել է խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |