Google Earth. Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրն այս անգամ վերանվանել են «Խոջալուի զոհերի հուշարձանի»

PanARMENIAN.Net - Google com-ի «Երկիր մոլորակ» (Google Earth) նախագծում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրն այս անգամ վերանվանել են «Խոջալուի զոհերի հուշարձանի»: Panoramio կայքի այցելուներից մեկը զետեղել է եւս 26 լուսանկար, որոնց թվում է նաեւ Սեւանա լճի լուսանկարը, որի տակ գրված է «Lake Goycha in West Azerbajjan», իսկ Արցախի հայկական եկեղեցիները ներկայացված են որպես նախկին մեջիթներ, որոնց հիմքերի վրա, իբր, կառուցվել են եկեղեցիներ: Մասնավորապես Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին:



Ավելի վաղ նույն կայքում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը ներկայացվել էր որպես «Թալաաթ փաշայի հուշարձան»: Սակայն բազմաթիվ բողոքներից հետո այդ «լուսանկարը» հեռացվել էր:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---