ՀՀ-ում կորոնավիրուսով 72 նոր դեպք կա. 24 պացիենտ դուրս է գրվել![]() 22 ապրիլի 2020 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ապրիլի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1473-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 72-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան նոր դեպք չի գրանցվել, ընդհանուր մահերը 24-ն են։ Ապաքինվել է ևս 24 մարդ, ընդհանուր՝ 633 հոգի։ Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 14,966 քաղաքացի։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |