Brent տեսակի նավթի գինը հասել է 1999-ի նվազագույն նիշին![]() 22 ապրիլի 2020 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները նվազում են 6.5-15%-ով։ Brent տեսակի արժեքը ապրիլի 22-ի առավոտյան նվազել է՝ հասնելով 1999-ի դեկտեմբերի 11-ի նվազագույն նիշին՝ մոտ 16 դոլար մեկ բարելի համար։ Երևանի ժամանակով 09։00-ի դրությամբ Հյուսիսային ծովի նավթային խառնուրդի հունիսյան ֆյուչերսները նվազել են 14.8%-ով՝ մինչև 16․45 դոլար, իսկ դրանից մի փոքր շուտ՝ 15.99 դոլարի մեկ բարելի դիմաց։ WTI-ի հունիսյան ֆյուչերսները նվազել են 6.48%-ով, մինչև 10․8 դոլար, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ապրիլի 20-ին WTI-ի մայիսյան ֆյուչերսները պատմության մեջ առաջին անգամ բացասական նիշի էին հասել՝ մինչև -37 դոլար մեկ բարելի դիմաց։ Ապրիլի 21-ին WTI-ի և Brent-ի հունիսյան ֆյուչերսները նույնպես նվազել էին։ Բացասական գինը նշանակում է, որ գնորդը ստանում է վաճառողից ոչ միայն նավթը, այլև գումար։ Բացասական դինամիկան նավթային շուկայում բացատրվում է հումքի պահանջարկի հետագա նվազման և նավթապահեստարանների արագ լրացման մտավախություններով։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |