Մամուլի ազատության զեկույցում ՀՀ-ն 180 երկրի շարքում 61-րդն է22 ապրիլի 2020 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով 180 երկրի շարքում 61-րդն է՝ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության «Մամուլի ազատությունն աշխարհում 2020» զեկույցում, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության «Մամուլի ազատության համաշխարհային ցուցիչ 2019» զեկույցում ՀՀ-ն 19 կետով բարելավել էր իր դիրքը՝ 80-րդից հայտնվելով 61-րդ տեղում: Ըստ զեկույցի` Հայաստանում ԶԼՄ-ների բազմությունը մեծացել է, սակայն հեղափոխությունից հետո կառավարությանը չի հաջողվել նվազեցնել մամուլի բևեռացումը: ՀՀ-ում հեռուստաընկերությունների խմբագրական քաղաքականությունը համապատասխանում է դրանց սեփականատերերի շահերին: Զեկույցում նշվում է, որ Հայաստանում մտահոգիչ հանգամանք է ապատեղեկատվության դեմ պայքարում անվտանգության ծառայությունների մասնակցության փաստը: Սակայն հետաքննող լրագրությունը երկրում ծաղկում է ինտերնետում, որը մեծ դեր է կատարում կոռուպցիայի դեմ պայքարում: Ըստ զեկույցի՝ եկող տասնամյակը լինելու է լրագրության ապագայի համար որոշիչ, քանի որ կորանավիրուսը լրացնում է աշխարհում առկա մյուս ճգնաժամերը: Նշվում է, որ այժմ հստակ կապ է նկատվում մամուլի ազատությունը ճնշելու և կորոնավիրուսի դեմ իրագործվող գործողությունների միջև, երբ մի շարք երկրներում մեծ գրաքննության է ենթարկվում վիրուսի հետ կապված տեղեկատվությունը, երբ համաճարակի շուրջ պարզաբանումներ կատարելու համար իրենց երկրներից հեռացնում են միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների: Չորրորդ տարին անընդմեջ Նորվեգիան շարունակում է գլխավորել մամուլի ազատության սանդղակը, որին հետևում է Ֆինլանդիան, Դանիան երրորդ տեղում է, Շվեդիան` չորրորդ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը |